Ալան Սեմերջյան

Վերջին տասնամյակում Ալան Սեմերջյանը խաղացել է ավելի քան 900 շոու, իր երաժշտությունն է տեղադրել հեռուստահաղորդումներում ու ֆիլմերում, կատարումներ է ունեցել wfuv-ով (իր ամենասիրած ռադիոկայանը) եւ մասնակցել College Music Journal-ին` վաստակելով բազմաթիվ քննադատների եւ հանդիսականների համակրանքը: Մի քանի տարի այլընտրանքային փորձարարական ռոք խմբերում ելույթ ունենալուց հետո Ալանը 2005-ին թողարկեց When there was something wrong with you (Երբ քեզ հետ ինչ-որ բան էր պատահել) ալբոմը: Պատրաստվում է շուտով թողարկել իր երգերի նոր շարքը: Նյույորքցի 35-ամյա Ալան Սեմերջյանն իր առաջին բանաստեղծությունը գրել էր թղթե ինքնաթիռի վրա, որը դուրս թռավ Քուինզ թաղամասին վերևից նայող նրա պատշգամբից: Հեղինակը մինչն հիմա փնտրում է այդ բանաստեղծությունը և հույս ունի՝ «Ինքնագրի» ընթերցողները կարող են իմանալ դրա տեղը: Ալան Սեմերջյանի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.alanarts.com (տեքստեր, արվեստի գործեր, դասավանդում) և www.alansemerdjian.com (երաժշտական գործեր) կայքէջերը:

Բնագրեր