Սեղանին դատարկեց շատ մարդկային ականջներ: Կես արված չոր դեղձերի էին նման: Այլ ձեւով չես ասի: Մի հատը ձեռքն առավ, թափահարեց մեր երեսի առաջ, գցեց ջրով լի ամանի մեջ: Ականջը...
Քարոլին Ֆորշե
Քարոլին Ֆորշեն բազմաթիվ բանաստեղծական ժողովածուների հեղինակ է («Հավաքելով ցեղերը», «Երկիրը մեր միջև», «Պատմության հրեշտակը», «Կապույտ ժամը», «Աշխարհի ուշացածության մեջ» և այլն), որոնք թարգմանվել են ավելի քան 20 լեզուներով: Ստացել է տարբեր գրական պարգևներ ու կրթաթոշակներ՝ Հիրոշիմա հիմնադրամի Էդիտա և Իրա Մորիսի անվան մրցանակը, Գուգենհայմի և Լեննանի կրթաթոշակները և վերջերս՝ 2014 թ. Ամերիկացի պոետների ակադեմիայի կրթաթոշակը: Նա նաև խմբագիրն է երկու բեսթսելըր բանաստեղծական անթոլոգիաների՝ «Մոռացության դեմ» և «Վկայի պոեզիա. անգլերեն ավանդույթ՝ 1500-2001»: Քարոլինը գրականությամբ է զբաղվում արդեն մոտ 40 տարի և ընթերցումներ է ունեցել աշխարհով մեկ: Այժմ Ջորջթաունի համալսարանի անգլերենի պրոֆեսոր է, որտեղ նաև ղեկավարում է Պոեզիայի և սոցիալական պրակտիկայի Լաննան կենտրոնը: