Աննա Դավթյան

  • լուսանկարը՝ Արամ Կիրակոսյանի

  • լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

  • լուսանկարը՝ Ալեն Մարգարյանի

  • լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

  • լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

  • լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

  • լուսանկարը՝ Կարո Սահակյանի

  • լուսանկարը՝ Հայարփի Հովհաննիսյանի

  • լուսանկարը՝ Կարո Սահակյանի

Բարակությունների ու լիքությունների միջով եկողն եմ` վայրի կակաչի պես բարակ, նրա սերմի պես լիքը, ծածանվելու տեղ եմ փնտրում ամպերի ու սակավության մեջ, ապրում եմ իմ խոնարհությունը, ապրում եմ իմ ուժը. պատահական չեն դրանք: Բարակությունը` այդ ձեռք բերվածը, որ ունեմ որպես կամավոր հանգրվան` մերձ լինելու ինձ ավելի: Եւ առավել մերձ մեկ այլ բանի: Այս աշխարհի ափսոսանքը` որպես հազար ձեւով ունեցածի, եւ ուրիշ աշխարհի գլորվելը դեպի ինձ, որի թափը պահել է պետք. պատահական չեն դրանք: Սպասելու այդ ձիրքը` մանր մակույկներով նավարկելու եղեգների տակ թաքնված հոծ ջրերով ներսի, եւ մեծամեծ նավեր չգցելու ճամփա` առանց քարտեզ: Դեպի բացություններ: Եւ այդ հապաղումը` թռչուն. պատահական չեն դրանք: Եւ սիրելու ձեւը` լույսի միջով:

Բնագրեր

      Երկիրը՝ չռված սպասում,  պառկած է հաջորդ քարտեզին, Ինձ կուլ է տալիս միայնության կոկորդը։   Պարում եմ Բրյուսել քաղաքի ապակիների մեջ՝  բազմակի թեւերով, Անցյալը տարել է նրան,...
Մանկության հիշողությունների մեջ կար ամենից լավ տունը, որ երբեք չի կրկնվի։ Միշտ ընկնում էր այդ տեղը, երբ անգամ չէր ուզում։ Պետք չէ այդ մասին մտածել, պետք չէ։ Քանի որ...

Թուրմմմ

Այս աղջիկների աշխարհը պաշտպանելու համար մտքով խոցել էր իրեն ազդանշան տվող մեքենայի վարորդին՝ բեռնատուփի մեջ պահված դանակով, երբ կողքին նստած հայրն ասել էր, որ չի փոշմանում անցյալի սխալների համար։...

Վարդեր

Ժաննա ջանը բացեց պատուհանը, որ տատի հոգին դուրս թռչի, ու նստեց լույսին մոտ՝ հանելու հորքուրի հոնքերը։ Դեռ լացը չէր գալիս, դեռ ժամանակ էր պետք, գոնե մի քիչ։ Հորքուրի ամբողջ...

Կալյումե

Արմենն սկսեց հարբեցողի պես գոռալ՝ Տի՛-կո՛, Տի՛-կո՛: Խմբին զարկված աղջիկը գլխարկը հետ գցեց, նայեց ու միանգամից նետվեց Տիկոյի վրա: Տիկոն շանթահարված ընկրկեց, ամբողջովին կարմրեց, ականջների բլթակներից սկսեց արյուն կաթել...

Ամանոր

Տան ձյունե տանիքի վրա եղջերվի արծաթե կճղակը: Ձմեռ պապին բաքսիի ձայնի մեջ: Օվսաննա՜: Փռենք լուսաշղթաները փեղկերին տների ու սուպերմարկետների:

Արարատ

Հուզանք ու զանգ: Կանգնեց եղեգների երամի մոտ, տղային իջնել տվեց մեքենայից, նկարեց նրան՝ պարզապես կանգնած դրանց դեմ հանդիման՝ իր աչքում աճող նրա ահագնացող էությամբ: Հետո տղան ինքը մտավ եղեգների մեջ,...

KONJELAZIA

Երբ գրկեց նրան, ոտքը դեռ արգելակող կոճղակի վրա էր, մեքենան դրված չէր կանգի ռեժիմ, ու գիրկն այնքան երկար տեւեց, որ վախենում էր, որ մեքենան կփախնի տեղից, եթե ոտքը մի...
- Բա եկեղեցի՞ն։ Տուրիստներ չի բերո՞ւմ։ - Եկեղեցին ի՞նչ։ Խալիները փռել են, տերտերները վրայով գնում-գալիս են։ Էլ էն եկեղեցին չէ։ Կուսակրոն Տեր Հունանն էլ ինչ Ննջիկի հետ երեխա ունեցավ, գեղացիք...
Ընկերոջ ծնունդն է, գնացել են Գյումրի՝ բոզի: Ընկերը հյուրասիրել է: Մթան մեջ քշել են երկու ընկերով, բուֆերով երաժշտություն են լսել, անցել են Հոռոմի կամուրջը, գնացել են ուղիղ, հետո էլի...
Նա ասաց՝ ճանապարհի համար կապիր մազերդ: Երկու ափերը լճի, որում ոչինչ չի արտացոլվում: Ողորմելի հատակը՝ ջրերի դեղնած փորի տակ: Ես շարունակության համար ի՞նչ ունեմ տալու:

Բառացիությունը պարանի մի ծայրից մյուսը գնալու գործողությունից վեր է ածվել սարդոստայնի հնարավոր բոլոր թելերով անցնելու ու նորից մեկ եւ նույն թելին վերադառնալու գործողության, որից ձգելով միայն կարող ես որսալ...

Որ ներողություն խնդրողը ես լինեի, չէի խնդրի, չէի կարողանա, կուզեի գետինը բացվի, մտնեմ մեջը:

Թարգմանություններ

ովքեր կծեցին քննիչների վիզը ու ցնծագին գոռացին ոստիկանական մեքենայում` գործած չլինելով ոչ մի հանցանք բացի իրենց սեփական վայրի խոհանոցը այլասերությունն ու թույնը,
ովքեր ծնկների վրա անցումներում ոռնացին ու...