Ինքնագիրը շարունակում է ներկայացնել Խոսող ծառը նախագիծը, որին մասնակցել են ութ արվեստագետներ։ Նախագիծը իրականացել է Ուրցաձոր գյուղի մոտ, Խոսրովի արգելանոցի հարևանությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին պատկանող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Նախագծի նկարագրությունը «Խոսող ծառեր» նյութում։ Նախորդը ներկայացված էր Արամ Պաչյանի «Ծառը»։
Մարդկային լեզուն տրամաբանական ու իմաստավորված է: Բնության լեզուն չունի մարդկային լեզվին համապատասխան տրամաբանություն ու կարող է անհասկանալի թվալ մարդուն:
Քամի խոսացնող(demo vesion) անունով ինստալացիան բաղկացած է 3մ 10մմ մետաղյա ձողերից` գագաթներին կախված մետաղյա խողովակներով:
Ես այն անվանում եմ քամու հետ կոմունիկացիայի սարք:
Տեղադրելով սարքը բնության մեջ քամու ժամանակ մետաղյա ձողերը սկսում են ճոճվել, խողովակները հպվում են իրար ու անկանոն ձայներ են դուրս գալիս:
Հպումների ձայները մարդու կողմից ստեղծած սարքի ու քամու հաղորդակցման արդյունքում ստեղծված ձայներն են:
Լուսանկարները՝ Վահրամ Աղասյանի, Վահան Իշխանյանի
[…] Ինքնագիրը շարունակում է ներկայացնել «Խոսող ծառը» նախագիծը, որին մասնակցել են ութ արվեստագետներ։ Նախագիծը իրականացել է Ուրցաձոր գյուղի մոտ, Խոսրովի արգելանոցի հարևանությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին պատկանող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Նախագծի նկարագրությունը «Խոսող ծառեր» նյութում։ Արդեն ներկայացվել են Արման Գրիգորյանի «Մեծ շրջան (Great circle)»֊ը, Արամ Պաչյանի «Ծառը» և Մանան Թորոսյանի «Քամի խաղացնող»֊ը։ […]
[…] նկարը՝ Մանան Թորոսյանի «Խոսող քամին» […]