Ինքնագիրը շարունակում է ներկայացնել Խոսող ծառը նախագիծը, որին մասնակցել են ութ արվեստագետներ։ Նախագիծը իրականացել է Ուրցաձոր գյուղի մոտ, Խոսրովի արգելանոցի հարևանությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին պատկանող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Նախագծի նկարագրությունը «Խոսող ծառեր» նյութում։ Նախորդը ներկայացված էր Արամ Պաչյանի «Ծառը»։ 

Մարդկային լեզուն տրամաբանական ու իմաստավորված է: Բնության լեզուն չունի մարդկային լեզվին համապատասխան տրամաբանություն ու կարող է անհասկանալի թվալ մարդուն:

Քամի խոսացնող(demo vesion) անունով ինստալացիան բաղկացած է 3մ 10մմ մետաղյա ձողերից` գագաթներին կախված մետաղյա խողովակներով:

Ես այն անվանում եմ քամու հետ կոմունիկացիայի սարք:

Տեղադրելով սարքը բնության մեջ քամու ժամանակ մետաղյա ձողերը սկսում են ճոճվել, խողովակները հպվում են իրար ու անկանոն ձայներ են դուրս գալիս:

Հպումների ձայները մարդու կողմից ստեղծած սարքի ու քամու հաղորդակցման արդյունքում ստեղծված ձայներն են:

Լուսանկարները՝ Վահրամ Աղասյանի, Վահան Իշխանյանի

Show Comments Hide Comments

2 thoughts on Քամի Խոսացնող (demo version)

  1. […] Ինքնագիրը շարունակում է ներկայացնել «Խոսող ծառը» նախագիծը, որին մասնակցել են ութ արվեստագետներ։ Նախագիծը իրականացել է Ուրցաձոր գյուղի մոտ, Խոսրովի արգելանոցի հարևանությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին պատկանող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Նախագծի նկարագրությունը «Խոսող ծառեր» նյութում։ Արդեն ներկայացվել են Արման Գրիգորյանի «Մեծ շրջան (Great circle)»֊ը, Արամ Պաչյանի «Ծառը» և Մանան Թորոսյանի «Քամի խաղացնող»֊ը։ […]

  2. […] նկարը՝ Մանան Թորոսյանի «Խոսող քամին» […]

Leave a Reply to … Կամ Երկաթ | Ինքնագիր - գրական հանդես Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *