(մ.թ. IV դար III կուրս)
Վարդան Ֆերեշեթյանին
If bee, it buzz.
The taing of the shrew
կամ
Winy Pooh
– Ո՜չ, սկզբից սկսելու կարիք չկա, մոտ արի:
Շարունակիր:
Ո՞վ պատասխանեց: Մենակ չէ՞ր:
– Սաղավարտը:
– Ի՞նչ սաղավարտ: Սաղավարտը խոսո՞ւմ էր: Գիշերով սաղավարտի հետ է՞ր խոսում:
– Առանց հասկանալու ինչի՞ էիր ուղղում: Փայլեցնում էր սաղավարտը ու խոսում հետը` հարցուփորձ էր անում: Միշտ կարծում ես` նախօրոք արդեն գիտես ուրիշի ասածը: Ուրիշի ասածը ուռի՜շ կլինի:
Սա ի՞նչ էր:
– Ի՞նչը:
– Դու բան չտեսա՞ր:
– Սիրուն ջա՜ն, ուշադիր եղիր` ինչպես է կառուցվում դրվագը, որ հասկացվի:
– Իրեն-իրեն չի կառուցվում` ես եմ անում: Ինչի՞ պիտի հասկացվի: Իրեն-իրեն չի հասկացվում` կամ ուզում ես, կամ` չէ: Չի հասկացվում, թող չհասկացվի’:
– Հանդիսատես չի գա:
– Թող չգա:
– Լավ, լավ, շարունակիր, դմբլո, կերպարից դուրս մի արի:
– Ամբողջ գիշեր թքում-մաքրում, սաղավարտի մեջ իր արտացոլումի վրա էր մղկտում թե` էլ կին չի, ամուսինը վրան չի նայում, վաղը որ կռիվ գնա` իր ու իր երեխայի համար չի գնա, Հեղինեի համար կգնա, չնայած չի ապրում հետը:
– Վերին շրթունքդ շարժիր, թե չէ վերջում չի լսվի:
– Հիմա դա կարևոր չի` մեզնից բացի մարդ չկա:
– Հերի՜ք: Հեկտորի հրաժեշտի հայտնի տեսարանը, երեխե՜ք, օրինավոր օջախի ու հայրենիքի առաջ պարտքի մասին է: Կարիք չկա ավանդույթը խախտելու. ամեն դեպքում` հիմա: Դուք դեռ պիտի սովորեք ու սովորեք: Հիմա վերջ: Կհավաքվենք Վարդավառից հետո: Ձեզ խորհուրդ` ավելի պարզ նյութ վերցրեք: Առակներ վերցրեք: Իրականությունից կտրված երևակայել չարժե, չարժե` լավ չի: Եթե անպայման հորինել եք ուզում, ձեր իմացածից վերցրեք` հարյուր անգամ ավելի կարևոր ու հետաքրքիր կլինի: Ցտեսություն: Դու դեռ մնա: Ցտեսություն, դու ապրե՜ս, ցտեսություն, ցտեսություն:
– Ինչի՞ մնամ:
– Նախ մռութիդ մուրը լվա:
– Մուր չի:
– Ածուխ ես քսել:
– Մորուքս մուր չի:
Սա ի՞նչ էր նորից:
– Շատ չար ես` խղճում եմ մորդ: Միշտ կեղտոտ, դնչիդ դուրս տված: Արի տեսնեմ:
– Չէ՜: Էլի սկսեցի՞ր:
– Չեմ ցավեցնի, կա-մաց կսեղմեմ:
– Չէ՜:
Դու երեխա չունե՞ս:
– Չէ, բոլորդ էլ իմն եք: Պատմի՜ր, վերջն ինչ եղավ:
– Ի՞նչ պատմեմ: Միշտ չես թողնելու բեմում խաղանք, չէ՞: Վրաս ծիծաղելու ես: Ամեն ինչ սովորել ես, որ ուզածդ անես:
– Կարծում ե՞ս:
Չեմ ծիծաղի:
– Բա չէ, իհարկե դու չէ` ավանդույթի, գիտության փլան-փստանը կծիծաղի, ամեն ան- գամ` ՙհաղագս՚ տադամ-տադամ:
Ինչի՞ն են ՙհաղագս՚ ասում:
– Դեռ շատ ես փոքր: Լավ: Շարունակի՜ր, տեսնեմ:
– Հեչ: Դե առավոտը, որ հեծավ իր սեավն հրթիռն, հագավ սաղավարտը, լիքն էր կնոջ շշուկներով, հառաչներով, դրա համար էլ Հեկտորը չնկատեց վրան սուլրացող նիզակը:
Անդոհալի չքմեղանքով եղկեց անագորույն հաղագս…
– Հաղագս, հա- հա` արդեն:
– Ասեցիր` վրաս չես ծիծաղի, Սեդա՜:
– Սիրում եմ պարթևերենդ:
– Ի՞նչ պարթևերեն, ցնդած:
– Լավ, լավ, շարունակիր Հեկտորիդ հրաժեշտը:
– Թո՜ղ:
– Կծել չկա՜:
– Թող ձեռքերս, թե չէ…
– Թե չէ ի՞նչ, թսլի՜կ, մեկ էլ տեսար փոսի մարդը կգա՞: Նա է գլուխդ լցրել, չէ~: Սիրուն ջան, դա քո խելքի բանը չէր:
– Թո՜ղ:
– Պարթևը դուրս կգա, քեզ տեր կանգնի՞:
– Եղինջով կդաղի քեզ,
ինքը չի պարթև,
– Էդ ո՞ւմ:
– Առռյունի վրա աղ կանի, սխտոռ, բիբար աչքիդ ու կչոքացնի խճի վրա, որ դու էլ խոզ դառնաս:
Դու ես:
– Էդ ո՞ւմ:
– Քեզ, բոլորիդ գանահարի, մամս ասեց` իմ ու իրա խաթրին որ կպել եք միշտ, չի անագանիլ բոլորի կվառի տեղերը` իրա աստվածը, կքանդի էն բաբաթ գմփ-գմփով:
– ՙԲաբան գմփ-գմփով՚, բա իհարկե, ՙչի անագանիլ՚, տեսեք, տեսեք: Ամբողջ փաթըռթին մորդ ու քեզ համար ես կարծում, ուրիշ բան չկա: Աստվածն էլ ձեզնից բացի բան ու գործ չունի: Աշխարհը կքանդի, իհարկե, թե կաշին չքերթեն մեկէլ լրտեսների պես:
– Ինքը լրտես չի:
– Կքանդի գլխիս: ժամանակին էս գլուխը` խելքը ունենայի:
Տեսել ենք` կուշտ ենք…
Կաշին կքերթեն, ախ ո՛նց կքերթեն, եթե մինչև էդ փոսում բարեհաջող չփտի:
– Չի՜ փտի:
– Հա, մերդ դրան տաք-տաք նայած կլինի, ճարն ինչ` խելք չունեցավ` ձեռից ձեռ, տեր ու շնորհքին օջախ չունեցավ կամակորը` դրան բաժին դառավ, սա էլ իլիականով, պարթևերենով պիտի մխիթարի ձեզ: Ջա՜ն: Ուրիշները փոսն են լցնում, իսկ սա` կեղտը փոսից:
– Դուրս կգա էգուց` կտեսնես` ով խելք չունի: Դու քո, քո, քո, տիրոջը տես: Մեզ տեր պետք չի, արդեն ազատ ենք էգուց:
– Բա ոնց չէ` հիմա՜: Հիմա ամեն էգուց սպասիր էգուց:
Սպասիր, բայց…
– Տես` նորից, նորից:
– Սպասիր, քանի՞ տարեկան եղար:
– Էլի անցավ, նորից չտեսա՞ր:
Էդքան խաղ գիտես, ամեն ինչ, բայց քեզնից դուրս բան չես հասկանում, չես հավատում: Վաղը կտեսնես ազատն աստված…
– Սպասիր, սպասիր, քանի՞ տարի անցավ դրա վրա:
– Ինչի՞ վրա:
– ՙԻնչի վրա՚, դրա մեջ` վիրապում: Երբվանի՞ց էր փոսում:
– Մի՜շտ:
– Կարծո՞ւմ ես…
– Միշտ էլ փոսում էր ինքը:
– Ո՞վ` ինքը:
– Էլի ցնդեցիր, ո՞վ, ով` Ագռավաքարի Արտավազդը:
– Իրեն ի՞նչ ես ասում:
– Վախեցա՞ր, վախեցար ամեն ինչ ասում, խաբար եմ տալի՞ս:
– Վախենում եմ` ոչ թե վաղը, վաղո՛ւց արդեն դուրս եկած լինի, կանգնած դեմս` կեղտոտ դնչով:
Ասում ես` գիշերը ուրեմն Հեկտորի հրաժեշտն էր մորդ արե՞լ: Հեկտորը հանուն օջախի՞ չի զոհվել:
Էլ ի՞նչ ասեց մամդ:
– Ասեց` դուրս կելնի էգուց, աշխարհի հախից կգա` ետ կգա:
– Ո՞ւր, փո՞ս:
– Ուրիշ տեղ չի ուզում: Ասեց` երջանիկ ամենից ավել փոսում եղավ ամբողջ ժամանակ:
– Դե ոչ էլ դուրս թող գա, թող մնա էլի` մամիդ փոսի մեջ, ու դու էլ հետը: Ուզածներդ էդ չի՞:
Թե չէ զոռով դուրս եք գալիս-չեք գալիս` աշխարհն ազատեք, փրկեք, լուսավորեք` դեռ խոսել չսովորած: Առանց մեծ-մեծ բրդելու ինչ կստացվի` պիտի ազատեք մեզ` մեզանից, բոլորին` բոլորից, աստծուն` իր իսկ անունից: Դուրս գալու հախը առնելու համար աշխարհը կշինեք, փոս կշինեք` մեծ փոս-փոոոս, խոր վիրապ: Ու դժգոհ եք, որ դեռ ամեն տեղից չի գալիս ձեր էն հոտը, փոսահոտը` հավեսով:
– Քո մուշկից մամս էլ ունի Չնաշխարհիկ…
– Ի՞նչ:
– Մուշկ, համ էլ զաֆրան, կարմիր քրքում ու, ու ուրիշ բաներ, հոտեր ունի:
– Ունի:
Իսկ այ, այ սրանից ունի՞:
– Ի՞նչ
– Մո՜տ արի:
Արի՜:
Վախենում ե՞ս
– Չեմ ուզում:
– Իսկ սրանի՞ց:
– Բան:
– Ի՞նչ բան
– Փիս բան:
– Փիս, փիս,
ի՞նչ փիս:
– Ինսեկտուս, չշարժվե՜ս,
փիս կրետ կա վրադ:
– Ա՛…
– Չշարժվես` բռնեմ:
– Չէ:
Բռնեցի՞ր:
– Սպասի՜ր`
հանկարծ դուրս չպրծնի:
– Շորիս վրա չանե՜ս:
Ի՞նչ…
– Համարյա:
– Չե՞ս բռնել:
– Չգիտեմ:
– Ի՞նչ ես անում:
– Սրանք վատերից են, ոխ են պահում` որ փախավ, պարսով ետ կգա:
– Սպանի՜ր:
– Բայց շո՞րդ…
– Սպանի՜ր, ոչինչ:
Ինձ ե՞ս սպանում:
– Փիսերին, փիսերին, վատերին: Ժպիրհ վպիրհ պժգալի: Անդոհալի չքմեղանքով անա-գորույն եղկեցի ազատ ձայն բազմաց, կամ թարս… բզզաց…
– Տեսնե՜մ:
– Ահա Հեկտորը` անհույս բզզացող:
– Չկծի՛ քեզ:
– Թևերը կպոկեմ:
– Դու քաջ ճարպիկներից ես:
Էս էլ պոկվե՞ց…
երևի թելը բարակ էր, չէ՞:
Թող մնա մոտդ:
– Չեմ ուզում:
– Կտաս մամիդ` ոչ ոք չունի դրա հոտից: Սահիդի քարավանից ճարեցի: Հնդիկ մի կախարդ յոթ կոկորդիլոսի արցունքից եփել, խառնել էր վիոլետ ու էլի ինչ-որ բան:
– Ի՞նչ բան:
– Ինչ-որ բարբաջանք, գաղտուկ փսփսոց:
– Բարբաջացող ջո՞ւր:
– Փսփսացող:
Կաթնաղբյուրի:
– Չէ՜: Ես գիտեմ`
Ստիքսի:
Տեսա՞ր:
– Կամա՜ց:
– Կտամ իրեն, որ դուրս գալուց առաջ գեշ պարին քսի:
– Ի՞նչ:
– Մեջքին էլ ես կքսեմ` բաց տեղ չմնա: Ոտից գլուխ անխոցելի կլինի: Օ՛ պժգալի…
– Իսկ մամի՞դ,
կամ քե՞զ:
– Ոչ մեկին էլ չի հերիքի սա,
ուրիշը չկա՞:
– Չկա՜:
– Ոչ մի՞, ոչ մի՞, ոչ մի,
ոչ մի՞ կաթիլ:
– Չկա՜:
– Գիտե՜մ ինչ:
Ես սա տակառի ջրին կխառնեմ` հերթով կմտնենք:
– Ա՛յ լավ գտար, բայց ուժը կանցնի:
Ձեր նոր փոքրիկին, որ պիտի ծնվի, գուցե հերիքեր:
Աստված իմ, իրոք, դա ի՞նչ էր:
– Ոչ մի բան:
Չեմ ուզում, վերցրու, Հասիդը հաստատ խառնած կլինի:
Խառնած էլ չլիներ, չէր քսի ինքը, կասեր` տերը մեր,
տադամ-տադամ, իմացյալ-չիմացյալ թե չգիտեմ ինչ:
Տես, նորից, նորից:
– Մամդ մի ճար հաստատ կգտնի:
– Ճաշին կխառնի՛:
– Գի՜ժ, ուտելու չի:
– Թե դո՜ւ ինչ գիտես` մենք ինչ չենք ուտում:
Հեկտո՜ր, հրաժեշտ տո՜ւր:
– Չուտե՜ս:
Չուտե՜ս Հեկտորին,
կրետը չուտե՜ս…