Նարեկ Թոփուզյան

Ծնվել է 1980 թվականի մայիսի 19-ին, Երևանում: 1986-1995թթ. սովորել է Երևանի Պարույր Սևակի անվան դպրոցում, 1997 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի «Իմաստասեր» քոլեջը 1997-2003թթ. ուսանել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, 2003-2005թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում:

2013թ. մասնակցել է «Անտարես» հրատարակչության կազմակերպած «Արձակ-2013» մրցույթին և անցել եզրափակիչ փուլ:

2014թ. հունիսի 26-28-ը մասնակցություն է ունեցել «Հայ գրականության հիմնադրամի» կազմակերպած հայ ժամանակակից արձակագիրների համար նախատեսված վարպետության դասերին:

2017թ. մասնակցել է «Երևանյան գրքի փառատոնին» և արժանացել «Ապագա գրքի հանրայնացմանն աջակցելու համար» տրվող հավաստագրի:

2017թ. լույս է տեսել հեղինակի «Խաբել «Հայռուսգազարդին» վերնագրով պատմվածքների ժողովածուն:

Տպագրվել է «21 պատմվածք», «Երիտասարդ գրողների անթոլոգիա» ժողովածուներում, «Կայարան» տարեգրքում «Գրանիշ» գրական կայքում և ինտերնետային այլ կայքերում: Առաջիկայում տպագրության է նախապատրաստվում պատմվածքներից մեկը «Գարուն» ամսագրում:

Հեղինակ է ավելի քան երկու հարյուր քառասուն պատմվածքների, որոնց կենտրոնում մարդն է ու նրա փոխհարաբերությունները նրան շրջապատող իրականության հետ:

Բնագրեր

Զոհրա՞բը, էդ ողորմելի՞ն, էդ ողորմելին, որ գալիս իր ձեռի հացն ուտում, իր վարդի հոտը քաշում, բայց անշնորհակալ շան նման իրեն անու՞ն էր կպցնում: Զոհրա՜բ, դու հիվանդ մարդ, մի ոտդ...
Իռան այնպես էր տնքում, վերուվարումների հետ այնպես անկեղծ էր հեծեծում, որ իրեն թվացել էր, թե Իռան մի քանի վայրկյան առաջվա Իռան չի, իսկ ինքն էլ այնպիսի մի կատարյալ մաչո...
նոսր մազերը ճակատին թելիկ-թելիկ կախ տված, «Ադիդասի» հանրաճանաչ եռաժապավենը տաբատի կողեզերքին զուգահեռած, արևից վառված դարպասի գունատ փայլն աչքերում ամբարած, էդ գյադեն ուրեմն ո՛չ շենք ունի, ո՛չ շնորհք, ո՛չ ֆասադ,...