Անուշ Քոչարյան

  • լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

Մտածում եմ՝ երկու տողանոց սենտիմենտը էս քաղաքում մի ամբողջ հավերժություն է… ես մե՛կ մեռնում եմ ինձ հետ, մե՛կ մեկնում եմ ոտքս ոտքիս։

Բնագրեր

ռետինն առած ջնջում է մեզ մեր երեկից
եւ նկարում կամուրջ՝ բարակ, դատարկ,
որ հազար տարվա ծանրություն է տալիս եւ՛ քեզ, եւ՛ ինձ․․․

իմ մարմինը՝ գործողություն՝
որպես անհայտ կորած մեկի․․․

Մտածում եմ՝ երկու տողանոց սենտիմենտը

էս քաղաքում մի ամբողջ հավերժություն է…

ես մե՛կ մեռնում եմ ինձ հետ,

մե՛կ մեկնում եմ ոտքս ոտքիս։