Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի
Կարեն Ղարսլյանը բանաստեղծ, վիպասան, թարգմանիչ, երաժիշտ և տեսողական արվեստագետ է: Նրա վերջին գիրքն է «Գրողի ծոցը» տձև հայրենների ժողովածուն («Ինքնագիր», 2010): «X կադր/վայրկյան» մինիմալիստական վեպն ու այլ երկեր պարունակող ժողովածուն նրա անդրանիկ գիրքն է («Բնագիր», 2003), որի համար ՀՀ հանրային հեռուստաընկերության կողմից 2003 թ. հայտարարվել է տարվա սկանդալային գրող: Արժանացել է 2004 թ. «Երիստասարդ արվեստագետի մրցանակին» իր «Password» անտիպ անավարտ վեպի համար: Նրա գրական ստեղծագործությունները հրատարակվել են տարբեր երկրների պարբերականներում և անթոլոգիաներում, թարգմանվել անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, սերբերեն և վրացերեն: 2014 թ. «Մեկ կադր» փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել նրա «ՍՍՀՄ անդամահատումը» (2013) կարճամետրաժ փորձարարական ֆիլմի պրեմիերան: «Լորենս Ստեռնի «Տրիստրամ Շենդի»-ն և Ջեյմս Ջոյսի «Ֆինեգանի հոգեհացը» ատենախոսության համար» 2004 թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Մանրամասները` www.karenkarslyan.com:

Ատերազմա (դրվագներ)

Սուրամի ամրոցի պատը խրամատներն են, իսկ պատի մեջ ողջ-ողջ թաղված պատանին զոհված զինվորներն են

Քաղաքների ու անտառների փախուստը

Ինտերնետն անջատած
Մարմնամասերս ցաքուցրիվ պառկել են
Սենյակի տարբեր հատվածներում
Իրարից խռով

Շաբաթվա մութ կողմը և նրա երազը

Ես մեջքի վրա պառկեցի պայքարող շան կողքին
Մեր վրայով փայտփորիկների երամ թռավ
Ներխուժելով ծաղկող ցախավելների սենյակ

Պատերազմական պատմություններ

թարգմանիչ. Կարեն Ղարսլյան

Պատերազմը ձեռնտու է նրանց, ովքեր կորցնելու ոչինչ չունեն:

Պատերազմը սյուրռեալիզմ է առանց արվեստի:

Պատերազմը չեն հաղթում, վերապրում են:

Զևսը չի մեռել

Զուտ աշխարհագրական նկատառումներով ինձ թուրք ծնելն իմ հանդեպ անտեղի գթասրտության դրսևորում կլիներ` ըստ Զևսի: թուրք ծնվելու երանելի զանազանությունն ինձ վիճակված չէր:

Ո՛Չ ՄԵԶ, Ո՛Չ ՁԵԶ

Իր ծանոթ բեռնատարի վարորդը խոստացել էր մոտ օրերս մի ազատ օր գտնել, որ Փարիզին տանեն մոտակա գյուղերից մեկը կենակցման:

Password

Պիզդե՛ց։ Սա լսածս ամենաառաջին հետսովետական նախադասությունն էր։ Հնչեց հորս բերանից «Վրեմյա» համասովետական լրատվական հաղորդման ժամանակ Սովետական Միության փլուզման մասին պաշտոնական հայտարարությունից մեկ վայրկյան անց։ Ընտանիքն ամբողջ կազմով՝ պապաս, մամաս, քույրս ու ես, սսկված նայում էր մեկ ուղղությամբ՝ Գորբաչովի խալին։ Կհարցնեք` բա ո՞րն էր հետսովետական շրջանում տեսածս ամենաառաջին բանը։ Հորս չստի ...