Հովհաննես Իշխանյան
Ծնվել եմ 1988 -ին: Մի տեսակ տարօրինակ ա, որ մինչև էդ չկայի: Ծնվեցինք Սովետը սկսեց փլուզվել, չթողեցին տեսնենք էդ ինչ էր: Հիմա էլ բակի էրեխեքին, որ տեսնում եմ, էլի մի տեսակ տարօրինակ ա, որ մինչև էս չկային, իրանք էլ Սովետը չեն տեսել: էրկու, թե իրեք տարի ապրեցի սկսվեց գաղութացումս. մանկապարտեզ, դպրոց, ինստիտուտ, բանակ, հիմա նորից ինստիտուտ: Դպրոցի վերջին տարիներում Չարենց արտասանելս փրկեց ինձ: Տնօրենը պաչեց, ասեց` գանձս, մինչև էդ մի քանի անգամ դպրոցից հանում էր, էդ ժամանակ ես հասկացա Չարենցի արժեքը: Բանակում բանաստեղծություն արտասանելը չէր անցնում, էնտեղ էրկու բան պիտի արտասանես` «ճիշտ այդպես» կամ «ոչ մի կերպ», բայց ճակատս ոչ մի աֆիցեռ դրա համար չպաչեց: Ինստիտուտն էլ սխալ ընտրեցի. ծրագրավորող, որոնց չի հետաքրքրում գրականությունը: Ընդհանրապես, մարդ իրա մասնագիտությունը նենց պիտի ընտրի, որ գործն անի «ճակատը պաչեն»: Բայց կյանքից գոհ եմ, որովհետև եթե գոհ չլինեմ, պիտի դժգոհ լինեմ, գոհ լինելը ավելի ա ձեռ տալիս: Ուվալնյատի օրը Նվիրում եմ մեր մարտկոցի Արամիկին և ուվալնյատի օրը բոլոր զոհվածներին