Սիրանույշ Օհանյան

Ծնվել եմ չգիտեմ թե ինչու, ապրում եմ իներցիայով, կամա-ակամա, մտածում եմ, որ մի բան պիտի անեմ, որ մի բան լինի, անդադար գրում եմ մտքիս մեջ, որովհետև ուրիշ բան  չեմ կարողանում անել։  Մեկ-մեկ էլ թղթի վրա եմ գրում՝ վիրտուալ կամ նյութական, որ մի բան արած լինեմ։

Բնագրեր

- Այո,֊ կրկին ժպտաց կարմիր պանդան,֊ հանրությունն արդեն տեղեկացված է, որ դու արտակարգ սրամիտ ստեղծարարությամբ հանդես ես եկել քո պատմության հերոսի անունից: Ի՞նչ եմ առաջարկում՝ ներում ու փառք Նուբարին...

Բառերս

Քննիչը բառեր է դուրս քաշում ուրիշների միջից այնպես, ինչպես ես՝ իմ միջից:

Թելը իմ մազերն են։ Մազերս, որ կարճ կտրված են ծոծրակից և որոնց մասին մամաս ասում է, որ մի մատ փաթաթելուն չեն հերիքի, բայց մատի փաթաթան են դարձել։

ՍԿԱՆԴԱԼ

Հանկարծակի էկրանի վերածված պատից կատաղի հնչեց  զանգը։  Անին սթափվեց։ «ՈՏՔԻ»,- խոշոր տառերով պահանջեց պատը։ Անին կանգնեց։ «Այսօր ձեզ հետ սկզբնական զրույց կվարի հոգեզննիչ Թովմասյանը»,- գրեց պատը։ Հայտնվեց հոգեզննիչը։

Թարգմանություններ

Ուսուցիչը մի հինգ րոպե կանգնեց և ապա մտավ անտառ՝ մի քիչ շեղ ուղղություն վերցնելով։ Անցնելով երկու մոտ աճած կեչիների արանքը՝ նա կանգնեց, արձակեց գոտին, իջեցրեց շալվարն ու պպզեց։ Լուսնալույսի լայն ժապավենն...

Հարցը՝ կանանց սեռական իրավունքները կամ կանանց իրավունքներն իրենց մարմինների նկատմամբ, անտեսված է մնում ֆեմինիզմի այս երկու արմատական խմբերի միջև պատերազմում։ Երբ սեքս-պոզիտիվ ֆեմինիստները վիճում են, որ կանանց սեռական ազատությունը...