Ծնվել եմ չգիտեմ թե ինչու, ապրում եմ իներցիայով, կամա-ակամա, մտածում եմ, որ մի բան պիտի անեմ, որ մի բան լինի, անդադար գրում եմ մտքիս մեջ, որովհետև ուրիշ բան  չեմ կարողանում անել։  Մեկ-մեկ էլ թղթի վրա եմ գրում՝ վիրտուալ կամ նյութական, որ մի բան արած լինեմ։

Կանացիությունը և կանացի առեղծվածը

թարգմանիչ. Սիրանույշ Օհանյան

Հարցը՝ կանանց սեռական իրավունքները կամ կանանց իրավունքներն իրենց մարմինների նկատմամբ, անտեսված է մնում ֆեմինիզմի այս երկու արմատական խմբերի միջև պատերազմում։ Երբ սեքս-պոզիտիվ ֆեմինիստները վիճում են, որ կանանց սեռական ազատությունը էական է կանանց ամբողջական ազատության համար և այսպիսով չպետք է սահմանափակումներ լինեն, ինչպիսիք են սոցիալական քաղաքականությունը կամ սեքս-առևտրի աշխատողների վրա սահմանափակումներ դնող հասարակական անպատվությունը, նրանք հաճախ մոռանում են, որ սեքս առևտուրը ազատություն չէ, և որ ոչ մի կին չի կարող իր իսկ սրտի կանչով ընտրել այս մասնագիտությունը։ Նրանք հարկադրված են ընտրել այս մասնագիտությունը, և հայրիշխանությունն է, որը նրանց ճնշում է այս պաթետիկ մասնագիտությամբ։ Մարմնավաճառությունը կանանց ճնշելու, գերիշխելու և ստորացնելու գործիք է, որն ուժեղացնում է կանանց նկատմամբ ֆիզիկական, վերբալ և սեռական բռնությունների մշակութային հանդուրժողականությունը։ Սեռական ազատությունը ներմղելով սեքս առևտրի մեջ՝ մենք նվազեցնում ենք իրենց մարմինների վրա կանանց իրավունքների կարևորությունը և նրանց մղում ենք ճնշվելու հայրիշխանության կողմից։

Մահվան գեղեցկությունը աշնան տերևներում կամ ինչպես բաց թողեցի բառերի թակարդն ու մնացի ասուն

- Այո,֊ կրկին ժպտաց կարմիր պանդան,֊ հանրությունն արդեն տեղեկացված է, որ դու արտակարգ սրամիտ ստեղծարարությամբ հանդես ես եկել քո պատմության հերոսի անունից: Ի՞նչ եմ առաջարկում՝ ներում ու փառք Նուբարին գրական հակահերոս դարձնելու դիմաց: Մեր ընթերցողներին խոստացել ենք, որ քո անկրկնելի պատմության լրիվ, ավարտուն տարբերակը կհրապարակվի հաջորդ «Նորագիրում»:

Ծիրանի գույնը

թարգմանիչ. Սիրանույշ Օհանյան

Հա, ասի ես, ու ինքը ինձ տվել ա լինչի ենթարկված հեր, գիժ մեր, սրիկա շուն խորթ հեր ու մի քուր, ում ես երևի էլ երբեք չեմ տեսնի։ Ամեն դեպքում, ասի, Էդ Աստվածը, ում ես աղոթում եմ ու գրում եմ, տղամարդ ա։ Ու ճիշտ իմ իմացած մյուս տղամարդիկների նման ա անում։ Թեթևսոլիկ, թքածական ու սրիկա։

Բառերս

Քննիչը բառեր է դուրս քաշում ուրիշների միջից այնպես, ինչպես ես՝ իմ միջից:

Ինքս ինձ ներկայացնելով

թարգմանիչ. Սիրանույշ Օհանյան

կանայք մի քանի անգամ հայտնագործվել են լայնորեն տարբեր վայրերում, սակայն հայտնագործողները չեն իմացել՝ ինչպես վաճառեն արդյունքը

Ֆուտբոլը էն աշխարհում

Թելը իմ մազերն են։ Մազերս, որ կարճ կտրված են ծոծրակից և որոնց մասին մամաս ասում է, որ մի մատ փաթաթելուն չեն հերիքի, բայց մատի փաթաթան են դարձել։

Imagification

namak erkir molorakits

ՍԿԱՆԴԱԼ

Հանկարծակի էկրանի վերածված պատից կատաղի հնչեց  զանգը։  Անին սթափվեց։ «ՈՏՔԻ»,- խոշոր տառերով պահանջեց պատը։ Անին կանգնեց։ «Այսօր ձեզ հետ սկզբնական զրույց կվարի հոգեզննիչ Թովմասյանը»,- գրեց պատը։ Հայտնվեց հոգեզննիչը։