Լուսանկարը` Հայարփի Հովհաննիսյանի
Բարակությունների ու լիքությունների միջով եկողն եմ` վայրի կակաչի պես բարակ, նրա սերմի պես լիքը, ծածանվելու տեղ եմ փնտրում ամպերի ու սակավության մեջ, ապրում եմ իմ խոնարհությունը, ապրում եմ իմ ուժը. պատահական չեն դրանք: Բարակությունը` այդ ձեռք բերվածը, որ ունեմ որպես կամավոր հանգրվան` մերձ լինելու ինձ ավելի: Եւ առավել մերձ մեկ այլ բանի: Այս աշխարհի ափսոսանքը` որպես հազար ձեւով ունեցածի, եւ ուրիշ աշխարհի գլորվելը դեպի ինձ, որի թափը պահել է պետք. պատահական չեն դրանք: Սպասելու այդ ձիրքը` մանր մակույկներով նավարկելու եղեգների տակ թաքնված հոծ ջրերով ներսի, եւ մեծամեծ նավեր չգցելու ճամփա` առանց քարտեզ: Դեպի բացություններ: Եւ այդ հապաղումը` թռչուն. պատահական չեն դրանք: Եւ սիրելու ձեւը` լույսի միջով:

Թ is for Թարգմանություն

Բառացիությունը պարանի մի ծայրից մյուսը գնալու գործողությունից վեր է ածվել սարդոստայնի հնարավոր բոլոր թելերով անցնելու ու նորից մեկ եւ նույն թելին վերադառնալու գործողության, որից ձգելով միայն կարող ես որսալ ` ունենալով ամբողջ ցանցի տեղեկությունը: Այդ մեկ եւ նույն թելին վերադառնալն ու այդ միավորը փոխարկելու փորձն է բառացին:

ՈՌՆՈՑ

թարգմանիչ. Աննա Դավթյան

ովքեր կծեցին քննիչների վիզը ու ցնծագին գոռացին ոստիկանական մեքենայում` գործած չլինելով ոչ մի հանցանք բացի իրենց սեփական վայրի խոհանոցը այլասերությունն ու թույնը,
ովքեր ծնկների վրա անցումներում ոռնացին ու դուրս գցվեցին երդիկից թափ տալով սեռանդամներ ու ձեռագրեր

Բանաստեղծություններ

թարգմանիչ. Աննա Դավթյան

Սեղանին դատարկեց շատ մարդկային ականջներ: Կես արված չոր դեղձերի էին նման: Այլ ձեւով չես ասի: Մի հատը ձեռքն առավ, թափահարեց մեր երեսի առաջ, գցեց ջրով լի ամանի մեջ: Ականջը ջրից կենդանացավ:

Հիշողության մնացորդներ

թարգմանիչ. Աննա Դավթյան

Մտքովս անցավ գոռալ բարեւ`
թեկուզեւ համոզվելու համար, որ իսկապես նա է,
բայց քեռուս հետ բռնոցի էի խաղում, խաղով ընկա,
ու պահն անցավ-գնաց:

Բանաստեղծություններ

թարգմանիչ. Աննա Դավթյան

լուռ ննջարան մտնեմ ու պառկեմ փեսայի ու հարսի արանքում,
երկնքից լույս ընկած մարմիններ ընկողմանած սպասման մեջ անխոնջ ու մերկ

Սուրբ բանաստեղծություններ

թարգմանիչ. Աննա Դավթյան

Սուրբ է ասեղը, որ խրվում է թեւի մեջ, սուրբ է ծուխը, որ լողում է օդում, սուրբ են դեղերը, որ ճամփորդում են երակիդ միջով սուրբ ծխելիք սուրբ ծխած

Սուրբ դրախտ ու սուրբ դժոխք

Սուրբ է Աստված, որ չկա: Սուրբ է ծակդ, ու սուրբ է հոգիդ:

Դիարբեքիր` քուր

Որ ներողություն խնդրողը ես լինեի, չէի խնդրի, չէի կարողանա, կուզեի գետինը բացվի, մտնեմ մեջը: