Ժանրեր

Տափակ քարն անվտանգ դիրք էր, անամոթության աստիճանի անվտանգ։ Համենայն դեպս այն պահին, երբ մենք բարձրացանք այնտեղ։ Ամբողջ ցերեկը մեզ արևին էինք տալիս՝ խոտերի մեջ պառկած, որսալով ուրցի թարմ հոտը,...
չէ ամեն ինչ սկսվում ա երբ տղամարդը քաղաքավարի ա խոսում չէ ամեն ինչ սկսվում ա երբ տղամարդը թռնելուց առաջ խոսում ա կնոջ հետ չէ ամեն ինչ սկսվում ա երբ տղամարդը կնոջը...
– Արա ասում եմ պինդ բռնի, ինչ ես լալկվել, լսում ե՞ս արա, բռնի, ես քո,- Սերոժը արնակալած աչքերը չռեց վրաս, վերջին ես քո-ն ասելիս թուք թռցրեց: Ես էլ ինքն...
Չես քնում` ամբողջ ժամանակ քնատ ամպի մեջ մոտենում ես երկնաքերի տակ շներին ու կատուներին պահ տալու համար կառուցված հատուկ բազմահարկ հյուրանոցի մոտ պպզած ֆուրգոնին: Հիմա բոլորը կորոնա-դիմակով են: Համերաշխության...
Արսենը լսում էր իր սրտի զարկերը, տեսնում էր թե ինչպես է կոկիկ արդուկած վերնաշապիկը սրտի բաբախյունի հետ հավասար թրթռում։ Բախ․․․բախ, բա-բախ․․․բախ․․․բա-բախ։ Այդպես է ճակատագիրը բախում դուռը։ Ականջներում Բեթհովենի հինգերորդ...
Թակարդի ճաղերը բացվեցին, ես մտա բույնս և լսեցի, թե ինչպես են մաքրում խցանված կոյուղին: Կեղտաջուրը լցվել էր դռների դիմաց, և հարևաններս անցնում էին նրա վրայով խողովակներում վազող առնետների նման: Վերջապես...
Դռան մոտ էր նստած երեխեն: Տետրիս էր խաղում: Մառա-Սոֆին դուրս եկավ: Նա անակնկալ չէր: Հիասթափություն էր: Օձագալար, կեղտից փայլփլուն ծամը գլխի մազաբաժանին ռեզինով խեղդած: Մառա-Սոֆին անշուրթ էր: Նիհար, էր:...
հասնում ա շենքի մոտ, բացվում ա դուռը, մտնում ա, բարձրանում ա աստիճաններով, զգում ա հոտը տղամարդու` գնալով ավելի սուր, մոտենում ա դռանը, նստում ա դռան մոտ, սպասում ա, հանգիստ,...
չոքեց, գրկեց ոտքերս՝ «Սպասի, Չելինի»: Ճակատը դրեց ծնկիս, սկսեց պաղատել՝ «Մի գնա, հիմարություն մի արա, ուղղակի լսի, մի ժամ լսի, կյանքդ կփոխեմ, լուրջ կփոխեմ: Գիտեմ՝ սենց բաների ռաստ ես...
Այս աղջիկների աշխարհը պաշտպանելու համար մտքով խոցել էր իրեն ազդանշան տվող մեքենայի վարորդին՝ բեռնատուփի մեջ պահված դանակով, երբ կողքին նստած հայրն ասել էր, որ չի փոշմանում անցյալի սխալների համար։...
Ատրճանակը ձեռից վերցրի։ Կանգնեցի գնդակահարության անապատի տակ՝ ճոճանակի վրա։ Սան ինձ ճոճեց։ Արդեն ուզում էի կրակել, բայց մի թիթեռ նստեց ուսիս։ Սային հարցրի՝ էս ինչ ա։ Ասաց՝ թեթևությունն ա իջել...
Ժաննա ջանը բացեց պատուհանը, որ տատի հոգին դուրս թռչի, ու նստեց լույսին մոտ՝ հանելու հորքուրի հոնքերը։ Դեռ լացը չէր գալիս, դեռ ժամանակ էր պետք, գոնե մի քիչ։ Հորքուրի ամբողջ...
Միքայելն գետնին փռվեց  ու մլավելուց բացի ուրիշ ոչ մի բան չէր անում: Հաջորդ օրը երկու հիվանդ ևս սկսեցին մլավել, մի քանի օրից արդեն ապա բոլոր հիվանդները մլավում էին: Բժիշկն...
Արմենն սկսեց հարբեցողի պես գոռալ՝ Տի՛-կո՛, Տի՛-կո՛: Խմբին զարկված աղջիկը գլխարկը հետ գցեց, նայեց ու միանգամից նետվեց Տիկոյի վրա: Տիկոն շանթահարված ընկրկեց, ամբողջովին կարմրեց, ականջների բլթակներից սկսեց արյուն կաթել...
Հուզանք ու զանգ: Կանգնեց եղեգների երամի մոտ, տղային իջնել տվեց մեքենայից, նկարեց նրան՝ պարզապես կանգնած դրանց դեմ հանդիման՝ իր աչքում աճող նրա ահագնացող էությամբ: Հետո տղան ինքը մտավ եղեգների մեջ,...
նշաններ, նշաններ, լաբիրինթոս էր տեսնում խոհանոցից պետքարան չեղած տեղը` երկու քայլի մեջ. ուր գնար` միշտ մի կողմի պատի ուղղությամբ էր շարժվում: Խորհրդանշաններ ամեն ինչում, բոլորի հագածի գույներում: Չես հասկանում`...
Երբ գրկեց նրան, ոտքը դեռ արգելակող կոճղակի վրա էր, մեքենան դրված չէր կանգի ռեժիմ, ու գիրկն այնքան երկար տեւեց, որ վախենում էր, որ մեքենան կփախնի տեղից, եթե ոտքը մի...
- Բա եկեղեցի՞ն։ Տուրիստներ չի բերո՞ւմ։ - Եկեղեցին ի՞նչ։ Խալիները փռել են, տերտերները վրայով գնում-գալիս են։ Էլ էն եկեղեցին չէ։ Կուսակրոն Տեր Հունանն էլ ինչ Ննջիկի հետ երեխա ունեցավ, գեղացիք...
Զոհրա՞բը, էդ ողորմելի՞ն, էդ ողորմելին, որ գալիս իր ձեռի հացն ուտում, իր վարդի հոտը քաշում, բայց անշնորհակալ շան նման իրեն անու՞ն էր կպցնում: Զոհրա՜բ, դու հիվանդ մարդ, մի ոտդ...
Կինդ կը խնդայ։ Հեռաձայնով բան մը կը դիտէ կոր։ Մէկէն տեղէդ կ՚ելլես, հեռաձայնը կնոջդ ձեռքէն կ՚առնես ու զինք կը հրես անկողին։ Մէջտեղը պզտիկ բերդ մը կը շինես բարձերով եւ...