Բանաստեղծություն

Անցա կտրեցի ծովեր բազմազան ու տեսա մարդկանց ագաթից էլ սև Ու փրփուրներից ադրիատիկի սպիտակ ես տեսա Ցնցող մարմիններ ու հագուստները նրբորեն կարված թանկարժեք Նրանց ետևում խցկած ցավը վիետնամցի կնոջ Կանացի շապիկի վրա «այո,...
Աղջկա ոտքերը բացեցի` մերկ էր, վարդի պես բացվեց կպա կանգնեց կարմրեցի ու վերջ, հագնվեցինք։ Կարմիր խալին, պատից կախված, կապույտ նախշերով։ Սեղանի վրա սառած ուտելիք, թփովը համով էր, քեզ չեմ հիշում վաղուց էր, բայց լավն ես։ Տան հերոսը խմած էր սենյակում...
Ժողով էր. հավաքվել էին պոետները (Բոդլերը, Փաունդը և Բրոդսկին): Պճնված ֆրանսիացին արտասանեց իր ճառը՝ ազդարարելով մոդեռնի գալուստը։ Ֆաշիստական համազգեստով ծերուկը գոռում էր (Ստեղծե՜ք նորը)… Էմիգրանտը, նայելով երկուսին, վերցրեց գրիչը. նամակ ուղարկեց Մարիային:
և դու՛ մեծ աշխարհ պետք չէ ինձ ներել ես չեմ մեղանչում … տղամարդկանց ամբողջ կյանքում ասում են, թե ով պետք է նրանք լինեն և նրանք այդպես էլ չեն գիտակցում...
Նա ասաց՝ ճանապարհի համար կապիր մազերդ: Երկու ափերը լճի, որում ոչինչ չի արտացոլվում: Ողորմելի հատակը՝ ջրերի դեղնած փորի տակ: Ես շարունակության համար ի՞նչ ունեմ տալու:

Ուսկի՞ց են քո կարմիր ծիծերը խաղողի նման:
Ուտելիքը ու սնունդը մեր գունավոր աշնան
Ու՞սկից են քո աչքերը նուշի նման,
Ուղեցոյցը ու կրակը իմ ձմրան:
Ահա արթնցավ ձմեռը ցուրտ ու...

Մարքսը ջղայնություն ունի, ատելություն ունի և թիրախ,
և աշխարհում ինչ կա չկա դրանց շուրջն ա իրա համար կառուցված,
Աճեմօղլուն չի ջղայնանում, եթե տխուր էլ ա, առանձնապես ցույց չի տալիս,

Հեռացողներից սեր չեն մուրում,որովհետև իրենց ընտրությունն իրենց փոխարեն են արել: Հեռացողներին՝ ետևից կամ լավը՝ կամ ոչինչ, բայց սա մեռնելու հետ կապ չունի: Կերակրում ես քեզ, դու հրեշ ես: Կերակրում...

եղունգներն աճում են նաև աշխատանքի ժամին
ու պե՛տք է եղունգ աճեցնել
հատկապես ճկույթին
թերևս՝ բթին
մի օր պետք կգա
երբ հանկարծ որոշես փոխել հանգն ու նոր հանգավորումը կոխել ոմանց...

պոեզիան պետք ա հասկանալ
զատելով այն գրականությունից
ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա
պոեզիան պետք ա հասկանալ առանց գրականության
ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա
պոեզիան պետք չի հասկանալ
ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

Սատանան մաչո է:
Եվան էլ երևի ոտքերը չռել էր: Մաչո Սատանան արանքով սողաց: Եվան էլ
ոտքերն ավելի չռեց: մաչոն Եվայի ազդրերին էր քսմսվում,
ու էդ ընթացքում իմաստության ծառն էլ...

անդունդներ, որոնք փակ են նոր փախուստների համար ու ճանապարհներ, որտեղ հանգրվանած դողը թույլ կտա, որ ներսիս թեքություններից հոսեն այն բոլոր վախերը, որոնք լափում են հիշողությունը փոքրիկ աղջկա մասին, ով...

Վրե՛ն դրածո թեկնածուների ու ծիսական ստերի քաղաքական կույտերի:
Վրե՛ն հոգյակների և այլ սիմվոլների գեղարվեստական ֆիլմերի կույտերի:
Վրե՛ն խոսակցական թերապիայի ու վերլուծված վախերի ինտելեկտուալ կույտերի:
Վրե՛ն սեքսուալ վերնագրերի ու գիտական...

չորս կողմը թուլամորթներ ու ողբ
և ես՝ մի ատրճանակ
իմ լեզվից դուրս թռչող կրակոցներով
որոնք մտնում են մարդուկների մեջ
ու խառնում ամեն ինչ
և դուրս պրծնում նրանցից հարկադիր՝ սպերմայի...