Բանաստեղծություն

դանդաղ, դանդաղ, դանդաղ
ինչպես հանգուցյալն է հեռանում հարազատներից
այդպես վստահ աստված է լքում մեզ
և այդպես դու ես գնում սիրելիս

Ես Կարիկ Պասմաճեանին համար բանաստեղծութիւն չեմ գրեր: Անոր թաց մօրուքին, լուսէ՜ Երուսաղէմին, անոր լքուած ճակատագրին ու մոռցուած ակնոցներուն համար չեմ գրեր:

քամի քամի քամի քամի քամի քամի քամի քամի
քամի քամի քամի քամի քամի քամի քամի քամի
քամի քամի քամի քամի քամի քամի քամի քամի

ու մենք մեր խոնավ մարմինները փռեցինք ավազին՝ պատրաստ նորից ծաղկելու,
անտարբեր, ասես մահը մեր միակ ընդհանուր բնավորությունն է,
ասես ուրիշ ոչինչ երբեք չի պատահում