սովորեցրու ինձ մի քանի անգամ շնչել,
կրկնակի անգամ շնչել, հրվելիս շնչել
ու դուրս գալուց շնչել,
սովորեցրու ինձ շնչել,
երբ դու թեթևակի հարվածում ես ուսերիս:
Իմաստները իրար կողք և իրար մեջ ներդնելով անիմաստության հեռարձակումը՝ մեկնաբանման և պարզաբանման միջոցով տարածվում է: Լինել ծայրահեղ անհեթեթ, միաժամանակ ծայրահեղ խոցելի և ճկուն՝ չբռնվել:
Մեծցար, մարմին առիր, բանտարկեցին քեզ թափանցիկ պատի ետին։ Քողարկուեցար։ Յետոյ մեռար։ Կարելի՞ է բացայայտել, այնքան սուտ, այնքան ճշմարիտ կը թուիս, մահացու կերպով ցանկալի։ Թերեւս միշտ մեռեալ մը կը սիրեմ։
ովքեր կծեցին քննիչների վիզը ու ցնծագին գոռացին ոստիկանական մեքենայում` գործած չլինելով ոչ մի հանցանք բացի իրենց սեփական վայրի խոհանոցը այլասերությունն ու թույնը,
ովքեր ծնկների վրա անցումներում ոռնացին ու...
սեղանի տակ վազվզող երեխաները հերձում են իրենց հայրերի մարմինները, ու նրանց մեջ բոլորովին արյուն չկա վերջացնելու այս սիրախաղը՝ ամենաչոր փայտը հաջորդ ձմռանը տաքանալու համար
Քրիստոսը խաղում է բակում, գոռգոռում է, վազում ու ցատկում,
ես կանչում եմ նրան տուն, ես սարսափելի հղի եմ և այլևս չեմ դիմանում ցավերին,
- տուն արի, տղաս, - կանչում...
կիբերնետիկ օբյեկտները քանդակում են
մեղմ էլիտայի նոր ծնունդներ՝ ջղաձգում՝ ու գալարը կարգի մուտացիա է ապրում
նրանք կընտրեն իրենց դիմաստվերներն կապիտալի անվերջ գոտիներում